Ողբերգական ու առեղծվածային դեպք՝ Երևանում. տներից մեկի բակում հայտնաբերվել է 15-ամյա տղայի մարմին
Իրավունք
15:02 06/02/2026
Հայաստան

Ողբերգական ու առեղծվածային դեպք՝ Երևանում. տներից մեկի բակում հայտնաբերվել է 15-ամյա տղայի մարմին

Երեկ՝ փետրվարի 5-ին ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը՝ ժամը 00:40-ին,  Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ իրենց կողմից սպասարկվող վարչական տարածքի տներից մեկի բակում երեխայի դի կա։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, նշված հասցե է ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը։ Ահազանգով ժամանել է նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Աշոտ Բադալյանի և հատկապես կարևոր գործերով քննիչ Մանուկյանի գլխավորությամբ։ Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ 

Ոստիկաններն ու քննիչները նշված տան բակում զրուցարանի մոտ՝ ճոճաթոռի վրա, հայտնաբերել են նույն տան բնակիչ 15-ամյա տղայի դի՝ աջ քունքային հատվածում կրակոցի հետքով։ Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «ինքնասպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկաններն ու քննիչները մահացածի մարմնի մոտ հայտնաբերել են օդաճնշիչ հրացան, որով ըստ նախնական տեղեկությունների տղան ինքնասպան է եղել։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Աղբյուրի տեղեկություններով, մահացածը սովորում էր Հայաստանում հայտնի համալսարաններից մեկի 1-ին կուրսում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ողբերգական ու առեղծվածային դեպք՝ Երևանում. տներից մեկի բակում հայտնաբերվել է 15-ամյա տղայի մարմին