Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 08:00-ի սահմաններում «Honda» մակնիշի ավտոմեքենան Հանրապետության հրապարակում, դեպի Տիգրան Մեծի պողոտա ընթանալիս, ՀՀ կառավարության վարչական շենքի դիմաց բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Lexus» մակնիշի ավտոմեքենային, ապա առաջ ընթացել, անցել բազալտե եզրաքարի ու կանաչ գազոնի վրայով, բախվել հետիոտնի համար նախատեսված ու տեղադրված լուսակիրին և ցուցանակին, կոտրել այն և գլխիվայր շրջվել՝ հայտնվելով հետիոտնային անցման վրա։
Shamshyan.com-ը մանրամասնում է, որ վթարի հետևանքով «Honda»-ի վարորդին, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։
Դեպքի վայր են ժամանել նաև ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և հիվանդանոց տեղափոխված՝ «Honda»-ի վարորդի ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով «Honda»-ն տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Աղբյուրը հայտնում է՝ երբ ավտոմեքենան տեղափոխում էին, դեպքի վայր ժամանեց մի երիտասարդ տղա, ով հայտնեց, որ «Honda»-ի վարորդը ինքն է և հրաժարվել է հիվանդանոցում մնալուց։