Հնարավոր է Հայաստանում 20 տոկոսով, որոշ դեպքերում 50 տոկոսով զեղչել դեղորայքը. «Մեր Ձևով»
Տնտեսություն
21:56 07/02/2026
Հայաստան

Հնարավոր է Հայաստանում 20 տոկոսով, որոշ դեպքերում 50 տոկոսով զեղչել դեղորայքը. «Մեր Ձևով»

«Մեր Ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը համոզված է՝ հնարավոր է Հայաստանում 20 տոկոսով զեղչել դեղորայքը՝ կիրառելով նաև Վրաստանի փորձը։

«Վրաստանի փորձն ամբողջությամբ կիրառելի է»,-«Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց Նարեկ Կարապետյանը։

Նա նշեց, որ կարելի է ասել՝ տարածաշրջանում ամենաթանկ երկիրը Հայաստանն է, քանի որ ազատականացված չէ շուկան։

«Հայաստան դեղեր ներմուծելու համար առանձին թույլտվության համակարգ գոյություն ունի։ Օրինակ, Գերմանիայից դեղեր ներմուծելու համար պետք է այս դեղերը գրանցել Հայաստանում, որը ամիսներ, տարիներ է տևում, այդ իսկ պատճառով մեծ ընկերությունները չեն գալիս Հայաստանի փոքր շուկայի համար գրանցվում»,- բացատրեց Ն. Կարապետյանը։

«Մեր Ձևով» շարժման համակարգողը նաև նշեց, որ թեև նշվել է 20 տոկոս, բայց որոշ դեղերի դեպքում հնարավոր է մինչև 50 տոկոս գների անկում, ինչը նվազեցնելու է առողջապահության բյուջեն, հնարավորություն է  տալու ապահովագրությունն ավելի լայն սպեկտրով անել։

Առողջության համընդհանուր ապահովագրության մասին խոսելի՝ նա նշեց, որ Հայաստանին այդ համակարգի ներդրումը պետք էր, իրենց ծրագրերի մեջ նույնպես մտնում է։

«Ապահովագրության մեջ մեր երկիրը մեծ ծախսեր է  անում դեղերի ուղղությամբ, որը կնվազի իրենց ծրագրի կիրառման դեպքում։ Շատ դեղերի տեսակներ հասարակության նշանակալի մասը դեռ գնում է իր միջոցներով, ապահովագրությունը չի փակում։ Մեր ծրագրերով  ապահովագրությունն ավելի համապարփակ պետք է գործի, քանի որ դա է առողջ հասարակություն ունենալու ճանապարհը»,- ասաց Ն. Կարապետյանը։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հնարավոր է Հայաստանում 20 տոկոսով, որոշ դեպքերում 50 տոկոսով զեղչել դեղորայքը. «Մեր Ձևով»