Խայտառակ դեպք Արարատի մարզում. 47-ամյա տղամարդը հարկադրաբար մեքենայում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա աղջկա հետ
Իրավունք
12:01 07/02/2026
Հայաստան

Խայտառակ դեպք Արարատի մարզում. 47-ամյա տղամարդը հարկադրաբար մեքենայում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա աղջկա հետ

Փետրվարի 2-ին արտառոց ու խայտառակ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։  Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատի մարզի բնակիչ 47-ամյա Ք․ Խ․-ն սեքսուալ բնույթի գործողությունների է հարկադրել Արարատի մարզի բնակիչ 14-ամյա Մ․ Կ․-ին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2025թ․ սեպտեմբերից մինչև 2026թ․ հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում Արտաշատ քաղաքի վարչական տարածքում Ք․ Խ․-ն իր կողմից վարած ավտոմեքենայում շանտաժի միջոցով 3 անգամ հարկադրաբար սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել Մ․ Կ․-ի նկատմամբ և սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ։

Աղբյուրի փոխանցմամբ, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում փետրվարի 2-ին մարզի գյուղերից մեկում սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով Ք. Խ․-ն իր կողմից վարած  ավտոմեքենայով հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժին, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք։

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Խայտառակ դեպք Արարատի մարզում. 47-ամյա տղամարդը հարկադրաբար մեքենայում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա աղջկա հետ