Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանը հրավիրված է Թրամփի գլխավորած Խաղաղության խորհրդի առաջին գագաթնաժողովին
Դոնալդ Թրամփի գլխավորությամբ Խաղաղության խորհրդի առաջին գագաթնաժողովը կարող է դառնալ Մերձավոր Արևելքում Վաշինգտոնի ազդեցության նոր ճարտարապետության ցուցադրություն: Այդ մասին ծավալուն հոդվածում հայտնում է Axios-ը։ Ըստ պարբերականի հանդիպումը նախատեսված է փետրվարի 19-ին, որին հրավիրվածների թվում կլինեն Հայաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի և Ադրբեջանի առաջնորդները։
Ամերիկացի պաշտոնյաները բացահայտորեն այն անվանում են Խաղաղության խորհրդի առաջին լիարժեք հանդիպում և միաժամանակ՝ Գազայի հատվածի վերականգնման համար դրամահավաքի համաժողովը:
Հրավերներ են ուղարկվել մոտ 60 երկրների, այդ թվում նաև հայաստանին։ Առաջին հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 22-ին Դավոսում, որտեղ 27 երկիր, այդ թվում՝ Հայաստանը, Ուզբեկստանը, Ղազախստանը և Ադրբեջանը, ստացել են հիմնադիր անդամի կարգավիճակ։ Մասնակիցների վերջնական ցուցակը դեռևս չի հրապարակվել, քանի որ Սպիտակ տունը բանակցություններ է վարում դիվանագիտական ուղիներով։