Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երրորդ հնարավորություն մի՛ տուր նրանց, ովքեր երկու անգամ ձախողել են. Նարեկ Կարապետյան
«8 տարի առաջ մեր երկրում ղեկավար դարձավ մի մարդ, որը լավ խոստումներ էր մեզ տալիս։ Հիմնական խոստումը, որ Արցախն անվտանգ է լինելու։ Խոստում էր տալիս, որ աղքատությունը լրիվ հաղթահարելու է։ Խոստում էր տալիս, որ աշխատավարձերն են շատ բարձանալու։ Ի՞նչ խստում չէր տալիս, ժողովուրդ ջան։ Ինչի մասին ասես խոստում էր տալիս»,-ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Շենգավիթում քաղաքացիների հետ հանդիպմանը։
Նա հիշեցրել է, խոստացած անվտանգությունից ոչինչ չմնաց, ունեցանք երեք պատերազմ, ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով միլիոնավոր գումարներ են եկել բյուջե, բայց քաղքատությունը չհաղթահարեցին։
2021-ին էլ ժողովուրդը հավատաց խոստումներին, սակայն դրանք էլ չեն իրականացրել։
«Հիմա նորից է եկել խոստում տալիս։ Ասում է՝ խաղաղություն է լինելու։ Բան կա՞, որ խոսք է տվել ու արել է, ժողովուրդ ջան։ Անկախության 16 տարում այնքան վարկ չեն վերցրել, ինչքան մեր այս ղեկավարը մեկ տարում։ Ի՞նչ է դա նշանակում, չեմ կարծում, որ մեր ժողովուրդը պետք է երրորդ շանս տա իրեն»,-նշել է Նարեկ Կարապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։