Վիրահայերը բողոքի ակցիա են անցկացնում ի պաշտպանություն Եկեղեցու և Վեհափառի
Քաղաքական
14:54 08/02/2026
Հայաստան

Վիրահայերը բողոքի ակցիա են անցկացնում ի պաշտպանություն Եկեղեցու և Վեհափառի

«Բռնաճնշումներն ուղղված են, ոչ միայն որոշ հոգևորականների դեմ, այլև համասփյուռ հայության դեմ, որովհետև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ամբողջ աշխարհում հայ ազգի միակ պաշտոնական ներկայացուցիչն է»,- հայտարարաեց այսօր Թբիլիսիում անցկացվող ցույցի մասնակից հայ մտավորական Լևոն Չիդիլյանը։

Թբիլիսիում այսօր կայացած հանրահավաքի մասնակիցներն իրենց համերաշխությունն են հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին վտանգված է։ Աստված մի արասցե, եթե այն շարժումը, որը ղեկավարում է Հայաստանի Հանրապետության վարչապետը, հաջողությամբ պսակվի, մենք կարող ենք մնալ առանց մեր Եկեղեցու»,-հայտարարեց նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վիրահայերը բողոքի ակցիա են անցկացնում ի պաշտպանություն Եկեղեցու և Վեհափառի