TRIPP-ն արդեն գնացել է, այլևս ոչ ոք չի կարող խանգարել դրան. Գևորգ Պապոյան
Քաղաքական
13:56 09/02/2026
Հայաստան

TRIPP-ն արդեն գնացել է, այլևս ոչ ոք չի կարող խանգարել դրան. Գևորգ Պապոյան

«Մենք պլանավորում ենք տարեկան երկու կամ երեք համաշխարհային աստղեր հրավիրել Հայաստան, որը նաև  զբոսաշրջության զարգացման տրամաբանության մեջ է, որովհետև նման միջոցառումներով Վրաստանը շատ լավ զարգացրել է իր ոլորտը»,-ԱԺ միջանցքում ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ չհրապարակելով այն աստղի անունը, որի հետ, ըստ նրա, այսօր ընթանում են բանակցություններ։

Նա անդրադարձավ նաև մամուլի հրապարակումներին, որ TRIPP-ի մեկ այլ նպատակն է Սյունիքի ընդերքին տիրանալը։

«Այս պահին, եթե Որոտանի հիդրոկասկադի 120 մլն վարկային ներդրմանը, որն ընթացքի մեջ է, գումարենք TRIPPը՝ մոտ 200 մլն դոլար, գումարենք NVIDIA-ն, որը 500+ դոլար է, գումարենք ատոմային էներգետիկան, ապա 1 մլրդ դոլարի ներդրումային ծրագրեր կան, որոնք հողի վրա են»,-հայտարարեց Պապոյանը։

Նա նշեց, որ նախորդ տարի 50 մլն դոլարի ապրանքներ են արտահանվել ԱՄՆ, եթե Իրանի հետ առևտուր անողների համար մաքսատուրքը, ինչպես հայտարարել է Թրամփը, 10%-ից 20 % դառնա ապա այն էականորեն կնվազեցնի հայկական ապրանքների մրցունակությունը, բայց խնդիրների մասին պաշտոնական ազդակ չկա։

Անդրադառնալով ԱՄՆ փոխնախագահի այցին՝ Էկոնոմիկայի նախարարն ասաց.«Կտեսնենք, թե իմպլեմենտացիան ոնց կլինի, բնականաբար, գործընկեր երկրների հետ քննարկումներ տեղի կունենան։ Վենսի հետ բոլոր հարցերը կքննարկվեն։ Ես ձեզ հավաստիացնում եմ, որ օրակարգում ավելի կարևոր ու ավելի հետաքրքիր հարցեր կան։ Դա էլ է կարևոր, բայց ավելի կարևոր հարցեր կան»։

Մեկնաբանելով տեղեկությունը, որ Հայաստանում ամերիկյան մոդելի մոդուլային ատոմակայան է կառուցվելու, Պապոյանն ասաց, որ տարբեր երկրների հետ քննարկումներ են ընթանում, նաև՝  ԱՄՆ-ի. «Հայաստանը կընտրի այն տարբերակը, որն իր պետական շահերին ամենահամահունչն է լինելու»։

Անդրադառնալով TRIPP նախագծին, թե ՌԴ-ն կարող է դրան մասնակցել, Պապոյանն ասաց. «TRIPP-ն արդեն գնացել է, այլևս ոչ ոք չի կարող խանգարել դրան։ TRIPP-ում երկու կողմ կա՝ ԱՄՆ և Հայաստան»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
TRIPP-ն արդեն գնացել է, այլևս ոչ ոք չի կարող խանգարել դրան. Գևորգ Պապոյան