21-րդ դարի ժողովրդավարության ամոթն է, որ Բաքվի բանտերում մենք ունենք պատանդներ և գերիներ․ Շարմազանով
Քաղաքական
19:17 09/02/2026
Հայաստան

21-րդ դարի ժողովրդավարության ամոթն է, որ Բաքվի բանտերում մենք ունենք պատանդներ և գերիներ․ Շարմազանով

«Մենք այստեղ ենք,որպեսզի մեր ձայնը բարձրացնենք։ Միացյալ Նահանգները, որպես ժողովրդավարության արժեքներ կրող պետություն, որպես առաջամարտիկ պետություն, ուշադրություն դարձնի թե՛ մեր գերիների հարցին, որոնք գտնվում են Բաքվում»,- այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

Նա ընդգծեց, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս պատանդառվածների  նկատմամբ Ադրբեջանը կիրառեց  ապօրինի դատավճիռներ։ 

«Այս մարդիկ ընդամենը պայքարել են ՄԱԿ-ի կանոնադրության առաջին կետն իրագործելու համար, այն  է՝ ինքնորոշման իրավունք։ Եթե նրանք սեպարատիստներ կամ հանցագործներ էին, ինչո՞ւ էին համանախագահները Ստեփանակերտում հանդիպում այդ մարդկանց հետ, ինչո՞ւ է ստեղծվել Մինսկի խմբի համանախագահությունը, ի՞նչ անօրինական բան են արել։Կրկնում եմ՝ Արցախի նախագահները, ռազմաքաղաքական ղեկավարությունը, արցախցի մեր հայրենակիցները, բոլորը պայքարել են միջազգային իրավունքի սահմանների ներքո,  ՄԱԿ-ի կանոնադրության առաջին հոդվածի համար, ՄԱԿ-ի նպատակի համար, ՄԱԿԻ նպատակներից մեկը ինքնորոշման իրավունքն է»,- ասաց Շարմազանովը։

Քաղաքական գործիչը շեշտեց, որ իրենց արդարության ձայնը բարձրացնելու համար են հավաքվել։

«Քանի որ իշխանությունները, նիկոլական ռեժիմը լռում է և ոչինչ չի անում, ենք այստեղ ենք, որպեսզի բարձրաձայնենք այդ խնդրի վերաբերյալ, որ լուծում ստանա։  21-րդ դարի ժողովրդավարության ամոթն է, որ Բաքվի բանտերում մենք ունենք պատանդներ և գերիներ։ Միևնույն ժամանակ նաև բարձրաձայնենք Հայաստանի բանտերում քաղաքական բանտարկյալների առկայության մասին, որովհետև ինքնորոշման իրավունքի համար, ազգային արժեքների համար, քրիստոնեական արժեքների համար պայքարող մարդիկ մի մասը գտնվում են Բաքվի բանտում, մի մի մասը՝ նիկոլական բանտերում»,- հավելեց Շարմազանովը։

 Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
21-րդ դարի ժողովրդավարության ամոթն է, որ Բաքվի բանտերում մենք ունենք պատանդներ և գերիներ․ Շարմազանով