Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ողբերգական վթարներից հետո Իսպանիայում գնացքավարները պատրաստվում են համազգային գործադուլի
Իսպանիայում գնացքավարները երկուշաբթի օրը պատրաստվում են եռօրյա համազգային գործադուլ սկսել։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Նրան բողոքում են երկրի երկաթուղային համակարգում անվտանգության երաշխիքների բացակայության դեմ։
Հիշեցնենք, որ բողոքի ակցիան հաջորդել է հունվարին տեղի ունեցած երկու մահացու գնացքների վթարներին՝ մեկը երկրի հարավային շրջանի Ադամուզ քաղաքում, որի հետևանքով զոհվել է 46 մարդ, իսկ երկրորդը՝ դրանից ընդամենը երկու օր անց Բարսելոնայի մոտ, երբ մահացել է գնացքավարը, իսկ տասնյակները վիրավորվել են։
Վթարները լուրջ խափանումներ են առաջացրել ուղևորների համար և կասկածի տակ են դրել Իսպանիայի այդքան գովաբանված երկաթուղային համակարգը։
Գնացքավարների արհմիությունը՝ Semaf-ը, պահանջում է ավելի շատ անձնակազմ վարձել, ավելացնել ներդրումներն ու սպասարկումը՝ նշելով, որ տեղի է ունենում երկաթուղային ցանցի անընդհատ վատթարացում։