Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եթե Տիգրան Ավինյանը կաշառք չի վերցնում, ապա ինչպե՞ս է ստացվում, որ Երևանի քաղաքապետարանը չի նկատում, որ պատուհանները անօրինական կերպով բացել են. Չախոյան
«Եթե Տիգրան Ավինյանը կաշառք չի վերցնում, ապա ինչպե՞ս է ստացվում, որ Երևանի քաղաքապետարանը չի նկատում, որ պատուհանները անօրինական կերպով բացել են և ժամանակավորապես ծածկվել են տախտակներով, սակայն տախտակները հանում են շենքի ավարտական ակտը Տիգրան Ավինյանի կողմից «օրենքով» ստորագրելուց հետո»,-գրում է հասարակական ակտիվ գործիչ Արթուր Չախոյանը։
Նա հիշեցնում է, որ շենքի կառուցապատողը 2023թ Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում ՔՊ-ի կուսակցության դրամահավաքին փոխանցել է կես միլիոն դրամ։
«Իսկ 2023թ Երևանի քաղաքապետի ընտրություններում ՔՊ-ի սրտի թեկնածուն Տիգրան Ավինյանն էր։ Նիկոլ Փաշինյան, դե ասեք, եթե սա կոռուպցիա չէ, ապա ի՞նչ է»,-գրում է Չախոյանը։
Հիշեցնենք, որ Panorama.am-ը հետևողական կերպով անդրադարձել է Նորաշեն 4 շենքի շուրջ տեղի ունեցող գործընթացներին։ Բնակիչները կրկին լուրջ խնդրի են բախվել։ Շենքից շուրջ 1 մետր հեռավորության վրա կառուցված մեկ այլ նորակառույց բազմաբնակարան շենքի պատուհանները, ըստ բնակիչների, բացվել են անօրինական կերպով՝ շենքի շահագործման թույլտվություն ստանալուց հետո։
Նորաշեն 4 շենքի բնակիչ Արաքս Մամուլյանը Panorama.amի հետ զրույցում պատմել է, որ շենքի կառուցման նախագծով այդ պատուհանները նախատեսված չեն եղել, քանի որ «Առաննա շին» ընկերությունը (սեփականատեր՝ Արմեն Ավթանդիլյան) շինությունը կառուցել է հարակից շենքերին չափազանց մոտ։ Սակայն իրավիճակը կտրուկ փոխվել է շենքի ավարտական փուլում, երբ սկսվել է փաստաթղթավորման գործընթացը։