99.9% դեպքերում չենք կարող օրինականացնել ավտոտնակները, կառավարության որոշումն էլ մեզ պարտադրում է քանդել դրանք. Տիգրան Ավինյան
Հասարակություն
10:56 09/02/2026
Հայաստան

99.9% դեպքերում չենք կարող օրինականացնել ավտոտնակները, կառավարության որոշումն էլ մեզ պարտադրում է քանդել դրանք. Տիգրան Ավինյան

«Մենք պարբերաբար ստանում ենք ավտոտնակների տակի հողերի օրինականացման հայտեր՝ ինքնակամ շինությունների որոշման համաձայն,և ստիպված ենք լինում մերժել այդ հայտերը, քանի որ  դրանք մեծամասամբ գտնվում են ընդհանուր օգտագործման հողերի վրա»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նրա խոսքով՝ Երևանի գլխավոր հատակագծով հիմնականում վերգետնյա բոլոր ավտոտնակները գտնվում են ընդհանուր օգտագործման հողերի վրա և հնարավորություն չունեն ինքնակամ շինություններն օրինականացնել։

«Երբ մենք ստանում ենք ինքնակամ ավտոտնակներն օրինականացնելու այդ հայտերը, և ստիպված մերժում ենք, մենք նաև կառավարության 596-Ն որոշմամբ պարտավոր ենք քանդել այդ շինությունները, մենք այստեղ մեծ երկընտրանք չունենք։ Դրա փոխարեն, սիրելի երևանցիներ, ես առաջարկում եմ կնքել հողի վարձակալության պայմանագրեր»,-ասաց Ավինյանը

 Նշելով, որ  բոլոր ավտոտնակնեը չէ, որ քանդման ենթակա են և եթե սեփականատերերը վարչական շրջանների հետ կնքեն հողի վարձակալության պայմանագիր, կկարաղանան այդ տրամաբանությամբ շահագործել այդ ավտոտնակները։

 Նա հորդորեց, այդ ինֆորմացիային ականջալուր լինել և ավտոտնակները օգտագորւծել վարձակալության հիմքով։

«Գլխավոր հատակագիծը 99.9% դեպքերում մեզ թույլ չի տալիս օրինականացնել ավտոտնակները, կառավարության որոշումն էլ մեզ պարտադրում է  մերժման դեպքում քանդել, այստեղ մենք որևէ հնարավորություն չունենք»,-հայտարարեց Տիգրան Ավինյանը

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
99.9% դեպքերում չենք կարող օրինականացնել ավտոտնակները, կառավարության որոշումն էլ մեզ պարտադրում է քանդել դրանք. Տիգրան Ավինյան