«Ազատությո՛ւն պատանդներին», Բաղրամյան պողոտայում շարունակվում է գերիների վերադարձի պահանջով ակցիան
Հասարակություն
18:23 09/02/2026
Հայաստան

«Ազատությո՛ւն պատանդներին», Բաղրամյան պողոտայում շարունակվում է գերիների վերադարձի պահանջով ակցիան

«Մեր պահանջն է, որպեսզի երկու օր հետո Բաքվում սպասվելիք  Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը նա հետ պահանջի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ եղբորից մեր բոլոր 19 պատանդներին»,- բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Արման Պետրոսյանը ։

Ներկաներն սկսեցին վանկարկել «ազատությո՛ւն պատանդներին»։

Այնուհետև Պետրոսյանն ընթերցեց Բաքվում պատանդառված գերիների անունները։

Ակցիայի մասնակիցները նաև նամակ ունեին պատրաստված Վենսի համար։ Նամակի հետևում ստորագրեցին ակցիայի մասնակիցները։ Հնարավորության դեպքում՝ այն կհանձնեն հասցեատիրոջը։

Նշենք, որ քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ ընթանում է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի հետ առանձնազրույց։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ազատությո՛ւն պատանդներին», Բաղրամյան պողոտայում շարունակվում է գերիների վերադարձի պահանջով ակցիան