Արտակարգ դեպք. հայտնել են, որ «հեմառոգիկ շոկ և դաստակի կտրած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված տղամարդու կյանքին վտանգ է սպառնում
Իրավունք
21:13 09/02/2026
Հայաստան

Արտակարգ դեպք. հայտնել են, որ «հեմառոգիկ շոկ և դաստակի կտրած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված տղամարդու կյանքին վտանգ է սպառնում

 Հունվարի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Հրաչյա Ներսիսյան փողոցից շտապօգնության բժիշկները «հեմոռագիկ շոկ և դաստակի կտրած վերք» ախտորոշմամբ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխել մի քաղաքացու։

«Հիվանդանոց են մեկնել Երևանի քրեական ոստիկանները, որտեղ պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 41-ամյա Աշուղ Ղ․-ն է։ Շտապօգնության բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ տուժողին տեղափոխել են «Երևան» բժշկական կենտրոնից, և նրա կյանքին վտանգ է սպառնում։

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ»,-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արտակարգ դեպք. հայտնել են, որ «հեմառոգիկ շոկ և դաստակի կտրած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված տղամարդու կյանքին վտանգ է սպառնում