Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Խաբել, խաբել, էն էլ սե՞նց խաբել, ժողովուրդ ջան։ Ամերիկայի փոխնախագահը եկել է Հայաստան, ելույթ է ունենում, ասում է՝ «էքսպորտ», էս մարդիկ հրահանգավորված թարգմանում են՝ «ներդրում»»,- ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Ջեյ Դի Վենսի երեկվա ելույթի ընթացքում տեղի ունեցած սխալ թարգմանությանը, ասաց «Մեր Ձևով» շարժման անդամ Ալիկ Ալեքսանյանը։
Այնուհետև Ալեքսանյանը պարզաբանում է, որ էքսպորտը ենթադրում է՝ ապրանքի դիմաց փող։
«Իրենք ապրանք են ուղարկելու, մենք էլ փող պետք է տանք այդ ապրանքի համար։ Քիչ չէ, որ 15 միլիարդը փաթաթել են վզներիս, հիմա մի հատ էլ 9 միլիարդ են ուզում փաթաթեն ։ Էդ փողը ես եմ տալու, դուք եք տալու, մեր երեխեքն են տալու։ Մե՞ղք չեն մեր սերունդները»,- ասաց նա։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։