Փաշինյանի քաղաքական թիմը սպեկուլյացիա է արել, թարգմանությունը միտումնավոր սխալ են արել․ Դավթյան
Քաղաքական
19:09 10/02/2026
Հայաստան

Փաշինյանի քաղաքական թիմը սպեկուլյացիա է արել, թարգմանությունը միտումնավոր սխալ են արել․ Դավթյան

«Նիկոլ Փաշինյանը   Փաշինյան չէր լինի, եթե գոնե մի օր սուտ չխոսար։ Պետք է էլի մի օրս անտեր ստախոսության վերջը դրվի։ Չի կարելի ժողովրդին էս կարգի էշի տեղ դնել ու առհասարակ չի կարելի ժողովրդի արժանապատվության հետ խաղալ»,- այս մասին իր էջում հայտարարել է «Մեր Ձևով» շարժման անդամ Գառնիկ Դավթյանը։

Անդրադառնալով երեկ տեղի ունեցած ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի և Փաշինյանի հանդիպմանը, նա մեջբերել է Վենսի խոսքը սխալ թարգմանված տարբերակը, թե ԱՄՆ-ն սկզբնական 5 միլիարդ գումարի ներդրում կանի,իսկ հետագայում 2-րդ փուլում ևս 4 միլիարդ։ Ըստ Դավթյանի՝ Վենսն այլ արտահայտություն է արել։

«Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմը սպեկուլյացիա է արել և երեկ Վենսի հետ հանդիպման ժամանակ թարգմանությունը միտումնավոր սխալ են արել, ինչո՞ւ, որովհետև հարկավոր է, որ ընտրություններից առաջ քաղաքական դիվիդենտներ ունենան»,- ասել է նա և հավելել՝   «Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմը ստախոս պոպուլիստների թիմ է։ Դրա համար ենք ասում՝ Սամվել Կարապետյանի ուժեղ առաջնորդությամբ մենք գալու ենք, որպեսզի մեր երկրում վերացնենք ստախոսության տոտալ պատկերը, նաև մեր ժողովրդին նվիրենք արժանապատվության և, իհարկե, վստահության զգացողություն, որը վերջին տարիներին ընդհանրապես չկա Հայաստանի Հանրապետությունում։ Ուժեղ Հայաստան լինելու է»։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փաշինյանի քաղաքական թիմը սպեկուլյացիա է արել, թարգմանությունը միտումնավոր սխալ են արել․ Դավթյան