Վրաստանի Լարս ավտոմայրուղու Գուդաուրի-Կոբի հատվածում կցորդների և կիսակցորդների երթևեկությունը վերականգնվել է
Հասարակություն
18:10 10/02/2026
Տարածաշրջան

Վրաստանի Լարս ավտոմայրուղու Գուդաուրի-Կոբի հատվածում կցորդների և կիսակցորդների երթևեկությունը վերականգնվել է

Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղու Գուդաուրի-Կոբի հատվածում կցորդների և կիսակցորդների երթևեկությունը վերականգնվել է։

Ըստ Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալության՝ Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում տրանսպորտային միջոցների երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի ռեժիմով։

Ուղևորափոխադրումների համար նախատեսված կցորդների, կիսակցորդների և M3 կատեգորիայի տրանսպորտային միջոցների (8-ից ավելի նստատեղերով` բացառությամբ վարորդի նստատեղի և 5 տոննայից ավելի ընդհանուր զանգվածով) երթևեկությունը թունելներում կիրականացվի միակողմանի։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վրաստանի Լարս ավտոմայրուղու Գուդաուրի-Կոբի հատվածում կցորդների և կիսակցորդների երթևեկությունը վերականգնվել է