Մտե՞լ եք Չորրորդ գյուղի դպրոցի մյուս մասնաշենք, փոքր երեխաների կյանքին վտանգ է սպառնում. Արշակ Սարգսյանը՝ ՔՊ-ականին ավագանուն
Քաղաքական
14:50 10/02/2026
Հայաստան

Մտե՞լ եք Չորրորդ գյուղի դպրոցի մյուս մասնաշենք, փոքր երեխաների կյանքին վտանգ է սպառնում. Արշակ Սարգսյանը՝ ՔՊ-ականին ավագանուն

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանն ավագանու այսօրվա նիստում կրկին անդրադարձավ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Հաղթանակ թաղամասի (Չորրորդ գյուղ) դպրոցի կիսակառույց շենքին։ Նրա խոսքով, բնակիչները դիմել են իրեն ու ահազանգել, որ այն վտանգավոր է երեխաների համար։

Արձագանքելով ավելի վաղ ավագանու ընդդիմադիր անդամի այն հայտարարությանը, թե ՔՊ-ն ստում է, նախընտրական շրջանում էլ է ստում, ավագանու ՔՊ-ական անդամ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար Ա. Բարխուդարյանն ասաց, չեն խոստացել կառուցել թիվ 113 դպոցի այս մասնաշենքը, փոխարենը վերանորոգել են Լ. Կատվալյանի անվան մանկապարտեզը։ Նշենք, որ հիշյալ մանկապարտեզի տնօրեն այս իշխանության օրոք  դարձել է Մալաթիա-Սեբաստիա վարչական նախկին թաղապետ Սաշա Կատվալյանի կինը։

Բարխուդարյանն ասաց, որ դպրոցի կիսակառույց շենքի սեյմիկ վիճակի վերաբերյալ փորձաքննություն են պատվիրել, նաև հիշեցրեց, որ Հաղթանակ թաղամասի ընտրողների ընդամենը 1 տոկոսն են քվեարկել «Մայր Հայաստան»-ի օգտին։

«Խնդրում եմ ձեզ, մի արեք նման բան, այդ տոկոսն ավելի չիջնելու համար»,-ասաց ՔՊ-ականն ու դպրոց հրավիրեց ավագանու ընդդիմադիր անդամին։

Արշակ Սարգսյանն արդեն ամբիոնի մոտից արձագանքեց ՔՊ-ականին, հիշեցրեց, երբ բնակիչները բողոքի ակցիա էին իրականացնում՝ Բարխուդարյանը չի գնացել, նրանց չի լսել։

«Բարխուդարյանը Չորրորդ գյուղի բնակիչներին է ասում՝ ստում են, քանի որ բնակիչներն են դա մեզ փոխանցել։ Ճիշտ եք ասում, որ շատ քվե եք ստացել։ Հաղթանակ թաղամասի բնակիչներն ասում են, որ էլ ձեզ չեն ընտրելու»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մտե՞լ եք Չորրորդ գյուղի դպրոցի մյուս մասնաշենք, փոքր երեխաների կյանքին վտանգ է սպառնում. Արշակ Սարգսյանը՝ ՔՊ-ականին ավագանուն