Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Արագածոտնի նախկին փոխմարզպետ Էդգար Փարվանյանին ՔՊ վարչությունը քննությունից «կտրել» է
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ վարչությունը, ըստ լուրերի, քննությունից «կտրել» է նաեւ Արագածոտնի նախկին փոխմարզպետ Էդգար Փարվանյանին, որն Ապարանում հեղինակություն է համարվում: Նա զովացուցիչ ըմպելիքներ արտադրող «Ապարան գրուպ» ընկերության տնօրենն է, բայց լարված հարաբերություններ ունի Փաշինյանի պատարագներին միշտ մասնակցող մարզպետ Սերգեյ Մովսիսյանի հետ:
Փարվանյանի անունը, հիշեցնենք, վերջին տարիներին աղմկոտ պատմությունների մեջ է շոշափվել։ Հայտնի է, որ ՔՊ պատգամավորության հայտ ներկայացրած 380 թեկնածուից 100-ին վարչությունը կտրել է, սակայն նրանցից միայն մի քանիսի մասին իմացանք, մասնավորապես` ՔՊ պատգամավորներ Հայկ Սարգսյանի, Հայկ Ցիրունյանի, Կարեն Սարուխանյանի եւ Ջուլիետա Ազարյանի։ ՔՊ-ից վստահեցնում են, որ «կտրվածների» մեծ մասը նման աղմկահարույց սկանդալների մասնակիցներ են»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։