ԱՄՆ-ի փոխնախագահը միակ բարձրաստճան ամերիկացին չէ, որի խոսքերը Փաշինյանի հետ հանդիպմանը «պատահաբար» սխալ են թարգմանվել․ Ղահրամանյան
Քաղաքական
21:44 10/02/2026
Հայաստան

ԱՄՆ-ի փոխնախագահը միակ բարձրաստճան ամերիկացին չէ, որի խոսքերը Փաշինյանի հետ հանդիպմանը «պատահաբար» սխալ են թարգմանվել․ Ղահրամանյան

«ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը միակ բարձրաստճան ամերիկացին չէ, որի խոսքերը Փաշինյանի հետ հանդիպմանը «պատահաբար» սխալ են թարգմանվել ու բարձրաստիճան հյուրին վերագրվել են խոսքեր, որոնք նա չի ասել, բայց Փաշինյանը շատ կուզենար, որ ասեր...»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  «Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը՝ կից հրապարակելով տեսանյութ։

«Մինչև Փաշինյանը կարծում է, որ առանց անգլերենի իմացության մոշ աճեցնել հնարավոր չէ, ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ նրա հանդիպումներին, բարձրաստիճան հյուրերի խոսքերը շարունակում են սխալ թարգմանվել ու նրանց վերագրվում են խոսքեր, որոնք նրանք չեն ասել, թեև Փաշինյանը շատ կուզենար, որ ասեին։  Վենսի հետ կապված սկանդալն առաջին ու հավանաբար վերջին սխալ թարգմանությունը չէր Փաշինյանի կյանքում»,- ասաց նա։ 

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԱՄՆ-ի փոխնախագահը միակ բարձրաստճան ամերիկացին չէ, որի խոսքերը Փաշինյանի հետ հանդիպմանը «պատահաբար» սխալ են թարգմանվել․ Ղահրամանյան