Սա սպառնալիք է մարզի ժողովրդագրական, սոցիալ-տնտեսական կայունությանը. Մհեր Մելքոնյանը՝ Շիրակում տիրող իրավիճակի մասին
Քաղաքական
17:03 10/02/2026
Հայաստան

Սա սպառնալիք է մարզի ժողովրդագրական, սոցիալ-տնտեսական կայունությանը. Մհեր Մելքոնյանը՝ Շիրակում տիրող իրավիճակի մասին

«Շիրակի մարզի սոցիալական իրավիճակը շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության ամենախնդրահարույց ոլորտներից մեկը, որը պահանջում է  համակարգային, քաղաքական լուծումներ»,-ԱԺ-ում հայտարարություննեի ժամին ունեցած ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը։

Նա նշեց, որ մարզն ունենալով  զգալի մարդկային և տնտեսական ներուժ,  տարիներ շարունակ դուրս է մնում համաչափ  զարգացան  պետական օրակարգից։

«Դրա հետևանքով այսօր  Շիրակն առաջատար է ոչ թե ներդրումների կամ աշխատատեղերի ստեղծմամբ, այլ աղքատության գործազրկության, արտագաղթի ցուցանիշներով»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Ըստ նրա, պաշտոնական տվյալներն արձանագրում են՝  մարզում սոցիալական խոցելիության մակարդակը բարձր է, սակայն այդ թվերը ամբողջությամբ չեն արտացոլում իրական պատկերը։

Մ. Մելքոնյանը նշեց, որ Գյումրիում, այլ համայքներում իրավիճակը  չի կարելի համարել բարվոք, աշխատաշուկան  սահմանափակ է, մասնագիտական կրթությունը հաճախ չի համընկնում շուկայի պահանջներին, իսկ երիտասարդ մասնագետների համար  արժանապատիվ զբաղվածության հնարավորությունները սահմանափակ են։

«Սա սպառնալիք է մարզի  ժողովրդագրական,  սոցիալ-տնտեսական կայունությանը»,- ասաց պատգամավորը։  

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սա սպառնալիք է մարզի ժողովրդագրական, սոցիալ-տնտեսական կայունությանը. Մհեր Մելքոնյանը՝ Շիրակում տիրող իրավիճակի մասին