Եթե չլիներ «խաղաղության» բարելավող միջավայրը, Վագիֆ Խաչատրյանը չէր վերադառնա․ Փաշինյան
Քաղաքական
22:44 10/02/2026
Հայաստան

Եթե չլիներ «խաղաղության» բարելավող միջավայրը, Վագիֆ Խաչատրյանը չէր վերադառնա․ Փաշինյան

Վենսի հետ քննարկել ենք անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների հարցը։ Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը։

«Այդ հարցում անաղմուկ ենք գործում, խնդրում եմ հնարավորինս քիչ մանրամասներ ակնկալել ինձնից, բայց ասում եմ՝ մենք այդ հարցը քննարկել ենք։ Հարցը եղել է օրակարգում և քննարկվել է: Որևէ բանակցություն չկա, որտեղ այդ թեմային չանդրադառնանք»,-նշել է նա:

   Հարցին, թե «Զայեդ» մրցանակը խաղաղության հաստատման գործում կարո՞ղ է ինչ-որ նշանակություն, ազդեցություն ունենալ, Փաշինյանն ասաց․ «Պատկերացրեք՝ երկու երկրների առաջնորդներ գնում և այդպիսի հեղինակավոր մրցանակ են ստանում։ Մրցանակ, որը հիմնադրվել է Քրիստոնեական և իսլամական աշխարհի երկու շատ ազդեցիկ առաջնորդների կողմից»։

Լրագրողի դիտարկմանը, թե մրցանակին հետևեցին հայ պատանդառված քաղաքացիների դտավարությունները, որոնք ցմահ ազատազրկվեցին, ո՞ւր է խաղաղությունը, երբ Բաքվի բանտերում  ցմահ ազատազրկման են դատապարտվում մեր հայրենակիցները, Փաշինյանն արձագանքեց․  «Այդ վճիռներն, իհարկե, ինձ համար անձնապես էլ, մարդկայնորեն էլ քաղաքական առումով շատ ցավալի են, բայց մյուս կողմից մենք պետք է հասկանանք, որ կոնֆլիկտն ունի իներցիա։ Այդ իներցիան հնարավոր չէ մեկ լծակի գործադրմամբ կանգնեցնել»։ 

Ըստ Փաշինյանի՝ խաղաղության պայմաններում է հնարավոր լուծել Բաքվում դատապարտվածների խնդիրը։

 «Օրինակ բերեմ՝  նախորդ ամիս վերադարձան չորս անձինք, մեր հայրենակիցներ։Մյուսների դեպքում չեմ ասի այդ բանը, բայց ՎագիՖ Խաչատրյանի դեպքում ուզում եմ ձեզ միանշանակ և աներկբա վստահեցնել, որ եթե չլիներ «խաղաղության» բարելավող միջավայրը, նա չէր վերադառնա։ Նա Հայաստան առնվազն չէր վերադառնա հիմա և առնվազն չէր վերադառնա տեսանելի ապագայում։ Սա ասում եմ՝ մի շարք մանրամասների տեղյակ լինելով»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եթե չլիներ «խաղաղության» բարելավող միջավայրը, Վագիֆ Խաչատրյանը չէր վերադառնա․ Փաշինյան