Կրեմլը Թուրքիային հիշեցրեց միջուկային զենքի չտարածման ռեժիմի մասին
Քաղաքական
14:51 10/02/2026
Տարածաշրջան

Կրեմլը Թուրքիային հիշեցրեց միջուկային զենքի չտարածման ռեժիմի մասին

Անկարայի կողմից միջուկային սպառազինությունների մրցավազքի վերաբերյալ հայտարարությունների ֆոնին, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը վերահաստատեց զենքը չտարածելու ռեժիմը՝ այն անվանելով միջուկային անվտանգության անկյունաքար։

Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, մեկնաբանելով Իրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելու հնարավորությունը, հայտարարել էր, որ Թուրքիան ստիպված կլինի միանալ միջուկային սպառազինությունների մրցավազքին, եթե տարածաշրջանում որևէ մեկը ձեռք բերի միջուկային զենք։

«Գոյություն ունի չտարածման ռեժիմ, և, իհարկե, դա միջուկային անվտանգության անկյունաքարն է»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կրեմլը Թուրքիային հիշեցրեց միջուկային զենքի չտարածման ռեժիմի մասին