Գիրք նվիրելու և Մայրենի լեզվի միջազգային օրերի միջոցառումները գրադարաններում
Կրթություն, գիտություն
15:51 10/02/2026
Հայաստան

Գիրք նվիրելու և Մայրենի լեզվի միջազգային օրերի միջոցառումները գրադարաններում

Գիրք նվիրելու և Մայրենի լեզվի միջազգային օրերի շրջանակում ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող գրադարաններում տեղի կունենան թեմատիկ տարաբնույթ միջոցառումներ:

ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, միջոցառումները կանցկացվեն փետրվարի 15-23-ը․ նախատեսվում են մանկապատանեկան գրքի ցուցահանդես-տոնավաճառ, ցուցադրություններ, գրքերի շնորհանդեսներ, խաղ-վիկտորինաներ, շրջայցեր, հեքիաթապատումներ, մանկական ներկայացումներ, թեմատիկ քննարկումներ, կրթական ծրագրեր, ինչպես նաև հանդիպումներ գրողների և ոլորտի ներկայացուցիչների հետ:

Միջոցառումների ցանկը կցվում է:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գիրք նվիրելու և Մայրենի լեզվի միջազգային օրերի միջոցառումները գրադարաններում