Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ստերի շարքը շարունակելի. «Սեպուհ» մեքենաների ու հայկական հեռուստացույցների կողքին իր պատվովոր տեղն է զբաղեցնելու 9 մլրդ դոլարանոց ատոմակայանը
«Սետրի շարքը շարունակվում է. «Սեպուհ» մեքենաների ու հայկական հեռուստացույցների կողքին իր պատվավոր տեղն է զբաղեցնելու 9 մլրդ դոլարանոց ատոմակայանը»,-անդրադառնալով ԱՄՆ փոխնախագահ Վենսի՝ հայտարարության սխալ թարգմանությանը՝ նշում է «Մեր Ձևով» շարժման անդամ Աշոտ Մարկոսյանը։
Նա մանրամասնեց, ԱՄՆ փոխնախագահը հայտարարում է, որ Հայաստան են արտահանելու 5 մլրդ դոլարի ատոմակայան և 4 մլրդ դոլարի էլ ծառայություններ ենք մատուցելու Հայաստանին։
«Ժողովուրդ ջան, մենք ենք 9 մլրդ դոլար վճարելու, ոչ թե իրենք։ Հենց պարոն Վենսն իր խոսքի մեջ ասում է՝ ԱՄՆ-ում ստեղծվելու են բազմաթիվ աշխատատեղեր այս պայմանագրի շրջանակում։ Հայաստանում չեն ստեղծվելու։ Մենք ենք վճարելու 9 մլրդ դոլար, իսկ թե որտեղի՞ց, դա մեծ հարց է։ Հայաստանի բյուջեում այդչափ գումար չկա»,-ասում է Մարկոսյանը։