Ատամի բորբոքումը կարող է դառնալ սրտի խիստ վտանգավոր ինֆեկցիայի պատճառ. Սրտաբան
Առողջություն
17:41 10/02/2026
Հայաստան

Ատամի բորբոքումը կարող է դառնալ սրտի խիստ վտանգավոր ինֆեկցիայի պատճառ. Սրտաբան

Ատամների խրոնիկ բորբոքային հիվանդությունները՝ ինչպիսիք են պարոդոնտիտները (հարատամնային հյուսվածքի բորբոքումները) կարող են բերել ինֆեկցիոն էնդոկարդիտի  առաջացման՝ սրտի ներքին թաղանթի, փականների եւ խորդաների բորբոքման։ Բժիշկ-սրտաբան Նարե Կիրակոսյանը մանրամասնում է, որ ատամներին հարող բորբոքային հյուսվածքից բակտերիաները անցնելով արյան հուն անցնում են սիրտ եւ սրտի փականների, խորդաների վրա առաջացնում բորբոքում, վեգետացիաներ՝ ինֆեկցիոն էնդոկարդիտ։

Նա մանրամասնում է՝ ինֆեկցիոն էնդոկարդիտի ռիսկը հատկապես առկա է այն անձանց մոտ, ովքեր ունեն սրտի փականների բնածին դեֆեկտներ, արհեստական սրտի փականներ, աջակցող սրտային սարքեր։

Ինֆեկցիոն էնդոկարդիտի ռիսկը բարձր է նաեւ ներերակային թմրանյութեր օգտագործող անձանց մոտ, քանի որ ներարկման ժամանակ օգտագործվում են չախտահանված ասեղներ եւ անհայտ պայմաններում պատրաստված նյութեր։

«Ինչպես նաեւ Իմուն անբավարարությամբ անձանց շրջանում: Երկարատեւ երակային կաթետերներ ունեցող անձանց մոտ։

Վիդեոյի մեջ իմ հետազոտած հիվանդներից մեկի մոտ հայտնաբերված միտրալ փականի ինֆեկցիոն էնդոկարդիտն է։

Հատկապես այն անձանց, ովքեր ռիսկի խմբում են եւ ընդհանապես բոլորին խորհուրդ է տրվում լուրջ վերբերվել ատամների սանացիային եւ բուժմանը, ինչպես նաև խորհուրդ է տրվում այցելել բարձորակ սպասարկման ատամնաբուժական կլինիկաներ միայն»,-գրում է բժիշկը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ատամի բորբոքումը կարող է դառնալ սրտի խիստ վտանգավոր ինֆեկցիայի պատճառ. Սրտաբան