Ինֆորմացիոն դաշտը տրաքում է, իսկ դու քո միակ քաղաքական ամբիոնը չես օգտագործում. Ալեն Սիմոնյան
Քաղաքական
17:21 11/02/2026
Հայաստան

Ինֆորմացիոն դաշտը տրաքում է, իսկ դու քո միակ քաղաքական ամբիոնը չես օգտագործում. Ալեն Սիմոնյան

«Քաղաքական լուսանցքը հենց սա է»,-ԱԺ դատարկ դահլիճի լուսանկարին կից գրել է ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը։

Նա շարունակել է.

«Երբ ՀՀ-ի շուրջ պատմական իրադարձություններ են տեղի ունենում, ԱՄՆ փոխնախագահն է գալիս, հայտարարություններ անում, վարչապետը հարցազրույց է տալիս, ընտրություններին մնացել են օրեր, ինֆորմացիոն դաշտը տրաքում է, իսկ դու քո միակ քաղաքական ամբիոնը չես օգտագործում: Դու ուղղակի չկաս, գոյություն չունես քաղաքական դաշտում, մեկ-մեկ փողոցում գոռգռում ես նույն թեզերը, ֆեյսբուքում բառակույտ հիշեցնող տեսանյութ հրապարակում, ներկայանալիս էլ ասում ես՝ ես դեպուտատ եմ: Տանն էլ գիտեն գործի ես գնացել»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինֆորմացիոն դաշտը տրաքում է, իսկ դու քո միակ քաղաքական ամբիոնը չես օգտագործում. Ալեն Սիմոնյան