Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». ՔՊ-ականներն ակտիվ ներգրավված են տարածքային կառույցների և ընտրական հանձնաժողովներում ներկայացուցիչներ ընտրելու գործերին
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ-ն ամբողջությամբ մխրճվել է նախընտրական օրակարգի մեջ, մինչ ներկուսակցական ընտրությունները կլինեն, և հայտնի կդառնա, թե ովքեր ցուցակի որ հորիզոնականում են տեղավորվելու, ՔՊ-ականներն ակտիվ ներգրավված են տարածքային կառույցների, ինչպես նաև՝ ընտրական հանձնաժողովներում ներկայացուցիչներ ընտրելու գործերին։ Բոլոր մարզերի բոլոր համայնքներում ՔՊ-ն ԸԸՀ հանձնաժողովների «ձիգ» թեկնածուների է ներկայացնում կուսակցության աշխատակազմին, որը կկայացնի վերջնական որոշում, և թեկնածուների անունները կներկայացվեն ԿԸՀ։
Ինչպես հայտնի է՝ օրենքով սահմանվում է, որ խորհրդարանում ներկայացված ուժերը 2-ական թեկնածու կարող են առաջադրել ԸԸՀ հանձնաժողովներում։ Եվ չնայած ՔՊ-ականների շարքերում դեռ իրենց ճակատագրի հարցով խոր անորոշություն է, և հայտնի չէ` ով կլինի ցուցակի անցողիկ տեղում, ով` ոչ, սակայն, մեր աղբյուրի վստահեցմամբ, բոլորն անխտիր և անմնացորդ ներգրավված են նախընտրական պրոցեսներում, քանի որ հասկանում են, որ դրանից է կախված, թե ընտրությունից հետո, եթե ՔՊ-ն իշխանություն վերցնի, իրենց կյանքն ինչ ընթացքով կշարունակվի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։