Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանում YouTube-ի մոնետիզացիան կակտիվանա ապրիլի վերջ-մայիսի սկզբին. ԲՏԱ նախարար
Հայաստանում YouTube-ի դրամայնացումը (մոնետիզացիան) նախատեսվում է, որ կակտիվանա ապրիլի վերջ-մայիսի սկզբին: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Նա հայտնեց, որ Երևանում տեղի է ունեցել Հայաստան-ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության առաջին գագաթաժողովը, որին ընդամենն օրերի ընթացքում հասցրել են հրավիրել ԱՄՆ-ից խոշոր տեխնոլոգիական ընկերությունների տարբեր ներկայացուցիչների:
«Երեկվա միջոցառման ընթացքում գործընկերների կողմից մի քանի կարևոր հայտարարություններ են արվել։ ԱՄՆ գործընկերները փոխանցեցին, վերահաստատեցին Google ընկերության՝ վաղ առավոտյան արած հայտարարությունը, մասնավորապես Հայաստանում, ամենայն հավանականությամբ, ապրիլի վերջին, մայիսի սկզբին կակտիվացվի դրամայնացնումը կամ, ինչպես ընդունված է ասել, մոնետիզացիան:
Այսինքն՝ YouTube-ի գործընկերային փաթեթը կակտիվացվի Հայաստանում»,-ասաց Մ.Հայրապետյանը: