Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ինչ է իրականում ասել Ռուբեն Վարդանյանը Բաքվի ֆարս դատավարության ժամանակ
Ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը փոխանցել է փետրվարի 10-ի դատական նիստում իր հնչեցրած եզրափակիչ խոսքի բովանդակությունը։
Հրաժարվելով մասնակցել կեղծ արդարադատությանը՝ Ռուբեն Վարդանյանը խոսել է արժանապատվության, պատասխանատվության և խաղաղության մասին, որը հնարավոր է միայն հավասարների միջև։
«Ես ասացի, և կրկին ուզում եմ ասել, մենք պետք է հասկանանք, որ մեզ առջևում երկար ճանապարհ է սպասվում դեպի խաղաղություն, և դա շատ հեշտ չէ։
Մենք պետք է անցնենք ներքին մեծ վերածնունդ, որպեսզի վերականգնենք մեզ, նախևառաջ, որովհետև խաղաղություն կարող է գոյություն ունենալ միայն, կրկնում եմ, երբ կան երկու հավասար հարևաններ։
Եթե մեկը նվաստացնի մյուսին, ոչինչ չի ստացվի, խաղաղություն չի լինի։ Ես դատարանում երեք անգամ ասացի, նրանք փորձեցին ընդհատել ինձ. Արցախը եղել է, Արցախը կա և Արցախը կլինի՝ գոյաբանական առումով։
Եվ ես ուրախ եմ։ Ասացի, որ ներկայացնում եմ հայ ժողովրդին այս դատարանում, չեմ վախենում որևէ պատժից կամ որոշումից և պատրաստ եմ այն ընդունել լիակատար հանգստությամբ, քանի որ սա դատարան չէ, այլ հաշվեհարդար։
Ցավոք, նրանք չօգտվեցին պատշաճ դատավարություն անցկացնելու հնարավորությունից, որը իսկապես կդներ երկարատև խաղաղության հիմքը։
Դրա փոխարեն նրանք բեմադրեցին անհասկանալի, ոչ պրոֆեսիոնալ շոու, որը, ցավոք, ոչ մեկին օգուտ չբերեց, առավել ևս՝ ադրբեջանական պետությանը։ Ես դրանում վստահ եմ»
Ռուբեն Վարդանյանի եզրափակիչ խոսքի ամբողջական տեքստը այստեղ։