Լոռու մարզում դպրոցականին ծեծի ենթարկելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
Իրավունք
17:42 11/02/2026
Հայաստան

Լոռու մարզում դպրոցականին ծեծի ենթարկելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Լոռու մարզի դպրոցներից մեկից 13-ամյա երեխային հիվանդանոց տեղափոխելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ Քննչական կոմիտեից։ 

«Վարույթ է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) և 247-րդ հոդվածի 1-ին մասով (երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը): Կատարվում է նախաքննություն0187,- հայտնեցին կոմիտեից:

Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ Լոռու մարզում. դպրոցներից մեկից ծայրահեղ ծանր վիճակում Սպիտակի հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա աշակերտը. նրան ռեանիմոբիլով տեղափոխում են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

 Աղբյուրի տեղեկություններով՝ երեխան դաժան ծեծի է ենթարկվել Լոռու մարզի դպրոցներից մեկում և հենց դպրոցից էլ նրան այդ վիճակում տեղափոխել են հիվանդանոց։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Լոռու մարզում դպրոցականին ծեծի ենթարկելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել