Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված փետրվարի փետրվարի 11-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Փետրվարի 11-ի առավոտյան ժամերին առանձին ավտոճանապարհների սպասվում է նաև մերկասառույց, հանրապետության առանձին շրջաններում՝ նաև մառախուղ։
Երևանում փետրվարի 11-12-ին, 14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, գիշերային ժամերին՝ ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 11-ին սպասվում է նաև մառախուղ։ Փետրվարի 13-ին և 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում փետրվարի 11-ի ցերեկը, 12-14-ին, 15-ի գիշերը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 11-ի գիշերը տեղումներն առանձին վայրերում կլինեն զգալի։ Քամին` հարավարևմտյան`2-5մ/վ, փետրվարի 11-15-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Փետրվարի 11-ին առանձին հատվածներում սպասվում է նաև մառախուղ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 12-15-ին ողջ հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով։