Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կառավարությունը մանկապարտեզների սաներին պարտադրեց օրհներգը կատարել կենդանի, հոտնկայս և աջ ձեռքը կրծքին
«Օրհներգի կատարման կարգը պարտադիր է դարձնում պետական միջոցառումների ժամանակ օրհներգի կենդանի կատարումը և սա նշանակում է, որ ցանկացած միջոցառում, որը պլանավորում է պետական կառույցների կողմից, առավել ևս արարողակարգային միջոցառումների մասին, ապա պետք է նախապես պլանավորել և ապահովել օրհներգի կենդանի կատարման հնարավորությունը»,-կառավարության նիստում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ զեկուցելով ՀՀ օրհներգի կատարման կարգը նոր խմբագրությամբ շարադրելու որոշումը։
Նախարարը նշեց, որ օրհներգի կենդանի կատարումը կարող է լինել նվագախմբային, նվագախմբային և երգչախմբային և երգչախմբային։
նախարարը նշեց, որ օրինագծով կարգավորվում է նաև ոչ պետական միջոցառումների ժամանակ օրհներգի հնչեցման կարգը, երբ դիտարկվում է կենդանի կատարման տարբերակը, իսկ ձայնագրությունների դեպքում այն պաշտոնական ձայնագրությունները, որոնք հասանելի են։
«Օրենքը սահմանում է, որ մանկապարտեզներում, դպրոցներում և քոլեջներում ուսումնական շաբաթվա սկզբում օրհներգը պետք է հնչի, հաստատության սաների կենդանի ձայնակցությամբ։ Այսինքը մենք պարտադիր ենք դարձնում, որպեսզի օրհներգի կատարումը ներառի նաև բոլոր անձանց կողմից, ովքեր ներգրավված են և սա ունի կարևոր նպատակ, որպեսզի պետական խորհրդանիշը դառնա կրթական ամենացած օղակից երեխաների ամենաառաջին գիտելիքներից, և ոչ թե ուղղակի տեքստ կամ երաժշտություն որ լսում են, այլ նաև իրենց կողմից կատարվող մի ծես, որը դառնում է պետության գիտակցման և պետականության զգացման ուղենիշ»,- ասաց ԿԳՄՍ-ն։
Հայտնելով, որ նոր կարգով կարգավորվում է նաև օրհներգի հնչելու ժամանակ ուկնդրողների կամ ձայնակցողներևի պահվածքը,
«Մասնավորապես, որպես կանոն պետք է հոտնկայս իրականացնել օրհներգի ունկնդրումը կամ ձայնակցումը, աջ ձեռքը կրծքին դրված, իհարկե օբյեկտիվ անհնարինության դեպքում այս պահանջը չի դիտարկվում, ինչպես օրինակ ֆիզիկական սահմանափակումների և օբյեկտիվ այլ իրողությունների դեպքում»,- ասաց Անդրեասյանը։
Նիկոլ Փաշինյանն էլ պարտադիր համարեց մանկապարտեզում օրհներգի կենդանի կատարումը և այլ վայրերում ևս, առավել ևս, որ այն արդեն ավարտվում է «Թող միշտ պանծա Հայաստան»։