Հակակոռուպցիոն կոմիտեն մեղադրանքներ է առաջադրել նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի և Երևանի ՊՊԾ գնդի նախկին հրամանատար Ռոբերտ Մելքոնյանի դեմ
Իրավունք
21:46 12/02/2026
Հայաստան

Հակակոռուպցիոն կոմիտեն մեղադրանքներ է առաջադրել նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի և Երևանի ՊՊԾ գնդի նախկին հրամանատար Ռոբերտ Մելքոնյանի դեմ

«Քիչ առաջ Մարտի 1-ին քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին ու ևս մեկ նախկին պաշտոնատար անձի։ Այդ մասին հայտնում է ArmLur.am-ը՝ հղում անելով իր աղբյուրներին;

«Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն Հակակոռուպցիոն կոմիտեում 2008-ի Մարտի 1-ի քրեական վարույթով ուշագրավ գործընթացներ են սպասվում:

Ասել է, թե նախաքննական մարմինը բացի նախկին պաշտոնյաների գործերը դատարան ուղարկելուց այլ գործընթացների էլ է նախապատրաստվում»,- ասվում է լուրում։

Պարզվեց նաև որ մեղադրանք է առաջադրվել նաև Ռոբերտ Մելքոնյանի դեմ;

ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին և Երևանի ՊՊԾ գնդի նախկին հրամանատար Ռոբերտ Մելքոնյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի մի քանի կետերով։

Մասնավորապես՝ այն ենթադրում է արարք, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, կատարվել է զենք կամ հատուկ միջոց օգտագործելով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հակակոռուպցիոն կոմիտեն մեղադրանքներ է առաջադրել նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի և Երևանի ՊՊԾ գնդի նախկին հրամանատար Ռոբերտ Մելքոնյանի դեմ