Այն, հիմա ինչ ասեմ, ավելի կհիանաք իմ պատասխանով. Հակոբ Մովսեսը՝ դաշնակցական պատգամավորներին
Քաղաքական
10:48 12/02/2026
Հայաստան

Այն, հիմա ինչ ասեմ, ավելի կհիանաք իմ պատասխանով. Հակոբ Մովսեսը՝ դաշնակցական պատգամավորներին

Ազգային ժողովում շարունակվում է «Հեռուստատեսության և  ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի՝ Հակոբ Մովսեսի լիազորությունների դադարեցման մասին» «Հայաստան» խմբակցության հեղինակած ԱԺ որոշման նախագծի քննարկումը։ 

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշել է, որ Հակոբ Հակոբյանը, լինելով Հեռուստատեսության և  ռադիոյի հանձնաժողովի անդամ, «1in.am» լրատվական կայքին տված հարցազրույցում քաղաքական գնահատականներ է հնչեցրել Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության հասցեին, և  այդ գնահատականներն ուղեկցվել են ատելության քարոզով, համարել է Դաշնակցության գաղափարախոսությունը վտանգավոր, փոփոխման ենթակա։

Հակոբ Մովսեսն ասաց՝  ինչ-որ ասել է, քաղաքական ոչ մի ենթատեքստ չունի, ունի պատմական ենթատեքստ. «Ծնված օրվանից մինչ այսօր այդ ենթատեքստի մեջ եմ։

Այն, հիմա ինչ ասեմ, ավելի կհիանաք  իմ պատասխանով․  ինչ վերաբերում է ձեր կուսակցության հանդեպ իմ վերաբերմունքին, երեկ ասացի՝ հայ ժողովուրդը 60 տարի գրկաբաց սպասել է Դաշնակցությանը, չեմ կարծում, որ Դաշնակցությունը եկավ ու մտավ իր պատմական առաքելության թևի տակ, որին հայ ժողովուրդը սպասում էր։ Թե ում թևի տակ մտավ, ինչ գաղափարախոսության, ինչ քաղաքական իրավիճակների, ինքներդ որոշեք»։

Նա նշեց, որ Դաշնակցության մեջ եղել են շատ լուսավոր գլուխներ, մտավորական մարդիկ, որոնց  հանդեպ մեր ժոովուրդը մինչ օրս էլ հարգանք ունի․ «Իմ խոսքը վերաբերում է Դաշնակցության այսօրվա գործունեությանը, ուրիշ ոչ մի բանի»։ 

Եկեղեցու դեմ իշխանության այսօրվա քայլերի մասին հարցերին ի պատասխան՝ նա ասաց. «Այն կարծիքին եմ, որ պետությունը նույնպես եկեղեցի է։ Եթե դուք տեղյակ եք պետություն բառի ծագմանը, որտեղից է գալիս այդ բառը։ Դուք մի քմծիծաղեք։ Վստահ եմ, որ չգիտեք։ 

Պետությունը հրեշտակների 9 խմբերից 5-րդ խումբն է։ Այսինքն, եթե ժողովուրդը պետություն չի կառուցում, նշանակում է՝ ինքը պատմության մեջ որևէ հոգևոր առաքելություն չի իրականացնում, ինչքան էլ իր մշակույթով հպարտանա, պարծենա, երբեմն նաև գլուխ գովի»։  

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այն, հիմա ինչ ասեմ, ավելի կհիանաք իմ պատասխանով. Հակոբ Մովսեսը՝ դաշնակցական պատգամավորներին