Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ուժեղ տնտեսության ունենալու համար մեզ անհրաժեշտ է կայուն կառավարելիություն՝ միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ
«Ակնհայտ ճշմարտություն է, որ ուժեղ Հայաստանը կարող է կառուցվել ուժեղ տնտեսության վրա, իսկ ուժեղ տնտեսություն ունենում են հիմնականում այն երկրները, որտեղ կա ներդրում, երկիրն ունի բարենպաստ ներդրումային միջավայր»,- Կարեն Դեմիրճյանի անվան մարզահաներգային համալիրում Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության պաշտոնական շնորհանդեսին կուսակցության տնտեսական ծրագիրը ներկայացնելիս՝ ասաց կուսակցության անդամ Հայկ Ֆարմանյանը։
Ըստ նրա, ժամանակակից կյանքում ներդրումները, կապիտալը հիմնականում հոսում են այն երկրներ, որտեղ արդեն կա կապիտալ, այսինքն հարուստ երկրներ, տեղաշարժվում են այնտեղ, որտեղ առաջին հերթին պաշտպանված է սեփականության իրավունքը, պետությունը նախ և առաջ հանդիսանում է գործընկեր և ոչ թե խոչընդոտ, հստակ են խաղի կանոնները։
Հ.Ֆարմանյանը նշեց՝ այսօրվա մրցավազքի պայմաններում ակնկալել, որ ՀՀ պետք է հորդեն բազմամիլիադանոց ներդրումներ, իրատեսական չէ։
«Այս պայմաններում նախ և առաջ պետք է ապավինենք ներքին ներդրումներին։ Մեզ անհրաժեշտ է կայուն կառավարելիություն՝ միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում, իսկ դրան կարող ենք հասնել տնտեսությունը վերակառուցելով, արդյունաբերականացնելով։ Սրա համար պետք է ստեղծենք այնպիսի ընկերություններ, որոնք կապահովեն բարձր ավելացված արժեք, պետք է զարգանան բարձր տեխնոլոգիական ճյուղերը։ Սա է ճանապարհը և սրանք լոկ խոսքեր չեն, իրականություն դարձող նպատակներ ենք, որոնք մենք իրականացնելու ենք, կատարելու ենք»։

Կուսակցության անդամ Աշոտ Մարկոսյանն ասաց, որ Հայաստանի զարգացման բանալին է՝ լուծել տնտեսական խնդիրներ, և իրենք բոլորով ունեն այդ բանալին։
Նա նշեց, որ Սամվել Կարապետյանի տնտեսական 5 կետերում են Հայաստանի հիմնական խնդիրների հիմնական լուծումները։
Մանրամասն՝ տեսանյութերում։