Բյուջեի մսխում, ամանորյա լույսերը կտրտում են, թափում, փոխարեն հաջորդ տարի օգտագործեն. Մեսրոպ Մանուկյանի ահազանգը
Հասարակություն
11:31 12/02/2026
Հայաստան

Բյուջեի մսխում, ամանորյա լույսերը կտրտում են, թափում, փոխարեն հաջորդ տարի օգտագործեն. Մեսրոպ Մանուկյանի ահազանգը

«Ձեր համար նորմա՞լ է, որ ամեն տարի պետք է քաղաքի ամանորյա զարդարման համար լույսեր և դեկորացիա գնեք, իսկ հետո նման կերպ պոկեք և ոչնչացնեք։ Երևանը և հարկեր վճարող քաղաքացիներին սիրողը խնամքով կհավաքեր և հաջորդ տարի այն կօգտագործեր …»,-ահազանգում է  Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։

Նա նշում է՝ քաղաքի զարդարման համար մի քանի հարյուր միլիոն դրամ են են ծախսում, իսկ հետո նման կերպ ավիրում ։

«Ա՛յ սա եք Դուք … Առնվազն անբարոյական է բյուջեն նման կերպ մսխելը …  Այն վարկածը և Երևանի քաղաքապետարանում թափառող լուրերը, որ քաղաքի զարդարելու մեջ իր «հետաքրքրությունը» ունի փոխքաղաքապետերից մեկը գնալով ավելի է հիմնավորվում… Լույսերը ջարդի և ոչնչացրու, իսկ հաջորդ տարի Տիգրան Ավինյան ասա, որ նախորդ տարիները փչացել է և բյուջեից գումար դուրս գրի ու նորը գնի . . . Ամո՛թ է ամոթ…

Հ.Գ.Այս թեմային միգուցե այսքան ջղայնացած չարձագանքեի, եթե նախորդ տարի Մալաթիա Սեբաստիա համայնքում՝ Վերոնիկա մանկապարտեզի բակում արձանագրած չլինեի, որ այս նույն լույսերը և դեկորացիանները անխնամ շպրտել է բաց երկնքի տակ ու ոչնչացնում էի պետական գույքը..

Գույքահարկը թանկացնում եք, որ նման կերպ մսխեք գումարները... 2026 թվականին սպասվող գույքահարկի շուրջ 8 մլրդ դրամ թանկացումը պետք է վերացվի ու վե՛րջ...»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բյուջեի մսխում, ամանորյա լույսերը կտրտում են, թափում, փոխարեն հաջորդ տարի օգտագործեն. Մեսրոպ Մանուկյանի ահազանգը