Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռոբերտ Ամստերդամ. Միայն Սամվել Կարապետյանի ձեռքերում եկեղեցին կլինի ապահով, իսկ գերիները կվերադարձվեն
«Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամն իր ելույթում անդրադարձավ Բաքվում պահվող գերիների խնդրին։
«Կուզեի իմանալ, թե ինչո՞ւ այդ մարդկանց լուսանկարներն ամենուր փակցված չեն, ինչո՞ւ այդ լուսանկարները չեն դրվել ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպմանը։ Կուզեի իմնալ, թե ինչո՞ւ այստեղ չէ Սամվել Կարապետյանը։ Նրա հանցանքը Աստծո պաշտպան լինելն է։ Այդ մարսիկ Բաքվում անօրինական շոու դատավարության են ենթարկվում ռազմական դատարանի կողմից՝ միջազգային իրավունքի ոտնահարմամբ։ Այդ մարդկանց համար պետք է սարեր շուռ տրբեն, որպեսզի նրանք վերադատնան իրենց ընտանիքների մոտ։ Նրանց մասին պետք է խոսել ամեն օր, ամեն առավոտ, ցերեկ ու գիշեր»,-ասաց նա։
Նա հարց հնչեցրեց՝ ի՞նչ իրավուն ունեն մոռանալու այդ մարդկանց զոհողությունը, ի՞նչ իրավունք ունի կառավարությունը խոսել որևէ մեկի հետ որևէ բանի մասին, քանի դեռ արյդ մարդիկ ազատ չեն։
Խոսելով հայտնի գործարար, բարերար Սամվել Կարապետյանի մասին՝ փաստաբանը պատմեց.
«Երբ այցելում էի բանտ, մտածում էի՝ տեսնելու եմ մի մարդու, որը կոտրված է, հոգնած է, կասի՝ ինձ դուրս բերեք այստեղից։ Բացարձակ նման բան չտեսա։ Ես տեսա հավատքի մարդու, որի սերը դեպի ընտանիքն ու առ Աստված գերադասվում է սեփական անձի պաշտպանությանը։ Նա կարևորագույն փորձության ենթարկեց իր հավատքն առ Աստված։ Միայն նրա ձեռքերում եկեղեցին կլինի ապահով, իսկ գերիները կվերադարձվեն»։