ՔԿ կողմից ՀԺ-ին տրված պարզաբանումից ակնհայտ է, որ վերջիններս որոշակի իմաստով ընդունում են՝ մերժել են. Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալ չթույլատրելու մասին
Քաղաքական
13:44 13/02/2026
Հայաստան

ՔԿ կողմից ՀԺ-ին տրված պարզաբանումից ակնհայտ է, որ վերջիններս որոշակի իմաստով ընդունում են՝ մերժել են. Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալ չթույլատրելու մասին

«Բնավ զարմանալի չէ, որ հենց «Հայկական ժամանակ» օրաթերթն է պարզաբանում տարածում նշված հարցի վերաբերյալ և հենց առաջին աղբյուր  հանդես գալիս»,- նշում է փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ կապված «Հայկական ժամանակ»-ի՝ ՔԿ գրավոր հարցմանն ու դրա պատասխանին «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թենածու Սամվել Կարապետյանի՝ արհեստական բանականությամբ պատրաստված տեսաուղերձին մասին։

Վարդևանյանն ասում է. «Ցանկացած անաչառ դիտորդի  ներկայացրեք այս պատասխանը, որից ակնհայտ է, որ Քննչական կոմիտեն հենց մերժել է։ Պարզապես, իմ կողմից նման գործեալոճ  առկա չէ, թե չէ ինքս կհրապարակեի իմ կողմից ներկայացված դիմում-հարցումն ու դրա վերաբերյալ պատասխանը»։

Ըստ նրա, ՔԿ-ին դիմում-հարցում է ներկայացվում ոչ թե որպես մի կառույցի, այլ Սամվել Կարապետյանի  գործով որպես վարույթն իրականացնող մարմնի, որին ի պատասխան ստանում են դիրքորոշումը, որ վերջիններս նման մեկնաբանությամբ հանդես գալ չեն կարող. «Արդյո՞ք դա հենց մերժումը չէ։ Եթե լեզվական, տերմինաբանական մեկնաբանման կանոնով էլ առաջնորդվենք, ակնհայտ է, որ դա հենց մերժումն է»։

«Իսկապես չէի ցանկանում նման մանրամասների անդրադառնալ, բայց պատկերացրեք՝ սահմանափակումները կիրառվում են դատարանի որոշմամբ, բայց դրանց պահպանման, խախտման հանգամանքները գնահատում է  ՔԿ-ն։ Այսինքն, ՔԿ-ն երբ հղում է տալիս  այն իբրև մեկնաբանմանը, որ դատական ակտեր չի կարող մեկնաբանել, սա կիսաճշմարտություն ներկայացնելու դասական օրինակ է։ Չէ՞ որ եթե ենթադրյալ խախտում տեղի ունենար, ապա դրա գնահատման հասեցատերը լինելու էր հենց ՔԿ-ն։ Ես կրկին պնդում եմ, որ նման պատասխանի դեպքում, այսինքն ՔԿ-ն ոչ թե արձանագրել է,  որ նման խնդիր արձանագրելու լիազորություն չունի կամ նման վարքագծի դեպքում խախտում արձանագրելու լիազորություն չունի, այլ պարզապես փորձել է խուսափել պատասխան տալուց, ինչը համարժեք է մերժման։ Իմ կողմից ներկայացված հարցմանը պարզապես պետք էր պատասխանել՝ այո կամ ոչ։

Բայց մյուս կողմից դրականը նշեմ՝ հենց «Հայկական ժամանակի» նույն հրապարակման մեջ ՔԿ-ի պարզաբանումից ակնհայտ է, որ վերջիններս որոշակի իմաստով ընդունում են, որ մերժել են։  

Ի դեպ, կխնդրեի հնարավորություն դեպքում «Հայկական ժանանակը»  դատախազությունից ևս ստանար դիրքորոշում, քանի որ մինչ օրս ես ինքս չեմ ստացել, իսկ Քրեական դատավարության օրենսգրքի տեսանկյունից սահմանված ժամկետներում պատասխան չտալը կրկին  համարժեք է մերժմանը»,- ասում է Ա. Վարդևանյանը։

Նախօրեին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է  «Ուժեղ Հայաստան» կուսակցության պաշտոնական շնորհանդեսը, որի ընթացքում էլ հայտարարվել է, որ կուսակցության վարչապետի թեկնածուն գործարար, բարերար Սամվել Կարապետյանն է։ Դրանից հետո  ներկայացվեց Սամվել Կարապետյանի տեսաուղերձը։ Հատուկ նշված էր, որ  տեսանյութը ստեղծված է արհեստական բանականության միջոցով: 

Փաստաբան Արամ Վարդևանյանը, անդրադառնալով տեսաուղերձին հենց ԱԲ-ի կողմից ստեղծված լինելու փաստին, ասել էր, որ Սամվել Կարապետյանի հրապարակային խոսքով հանդես գալու սահմանափակումը վերացվել է, սակայն տեսա կամ ձայնային ուղերձով հանդես գալու հնարավորությունը որևէ կերպ ամրագրված չէր։ Նշված հարցի վերաբերյալ դիմում-հարցում էր ներկայացվել թե քննչական մարմնին, թե հսկող դատախազին, որպեսզի հնարավորություն ընձեռնվեր, որ Սամվել Կարապետյանը հրապարակային հենց տեսաձայնային ուղերձով հանդես գար. «Սակայն քննչական մարմնից ստացված պատասխանը, ըստ էության, համարժեք էր մերժմանը, իսկ դատախազությունից մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել։ Դրա համար կարող ենք արձանագրել, որ քննչականը և դատախազությունը չեն տվել հնարավորություն Սամվել Կարապետյանին հանդես գալ տեսաուղերձով»։

Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ կապված «Հայկական ժամանակ»-ը գրավոր հարցմում է ուղարկել Քննչական կոմիտե, և հիմնվելով պատասխանի վրա նշել, որ իրականությանը չի համապատասխանում, որ  «քննչական կոմիտեն չի տվել հնարավորություն Սամվել Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալու համար». «Ի պատասխան Քննչական կոմիտե ստացված Սամվել Կարապետյանի պաշտպանի դիմումի, որով վերջինս խնդրել է պարզաբանել՝ արդյոք դատարանի որոշմամբ թույլատրվա՞ծ է իր պաշտպանյալին հանդես գալու հրապարակային խոսքով, մասնավորապես՝ տեսաուղերձով, նախաքննական մարմինը գրավոր պարզաբանում է ներկայացրել առ այն, որ դատական ակտը մեկնաբանելու լիազորություն չունի:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՔԿ կողմից ՀԺ-ին տրված պարզաբանումից ակնհայտ է, որ վերջիններս որոշակի իմաստով ընդունում են՝ մերժել են. Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալ չթույլատրելու մասին