Գեղաքարում բշկին հիվանդի մոտ հասցրել են փրկարարները
Հասարակություն
16:50 13/02/2026
Հայաստան

Գեղաքարում բշկին հիվանդի մոտ հասցրել են փրկարարները

Գեղարքունիքի մարզային Ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 13-ին, ժամը 11։28-ին ահազանգ է ստացվել, որ Գեղաքար բնակավայրի բնակչին անհրաժեշտ է ցուցաբերել բուժօգնություն, սակայն ճանապարհի դժվարանցանելիության պատճառով բժիշկը չի կարողանում մոտենալ հիվանդին․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները շտապօգնության բժշկին մոտեցրել են  Գեղաքար բնակավայրի 3-րդ փողոցի տներից մեկին, այնուհետև հոսպիտալացման նպատակով, քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ 

Քաղաքացին հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

 
Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գեղաքարում բշկին հիվանդի մոտ հասցրել են փրկարարները