«Հրապարակ». ՔՊ-ականների տվայտանքներն այս կիրակի կավարտվեն
Օրվա մամուլ
08:26 13/02/2026
Հայաստան

«Հրապարակ». ՔՊ-ականների տվայտանքներն այս կիրակի կավարտվեն

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մանդատ ստանալու հայտ ներկայացրած ՔՊ-ականների տվայտանքներն այս կիրակի կավարտվեն՝ այսօր մեկնարկող ներկուսակցական ընտրությունները կավարտվեն կիրակի օրը, և հնարավոր է գիշերը հրապարակեն ՔՊ նախընտրական նախնական ցուցակը։

Հիշեցնենք, որ փետրվարի 13-15-ը կուսակցության պատվիրակները պետք է այցելեն ՔՊ կենտրոնական գրասենյակ և 276 հոգանոց ցուցակից 50-ական թեկնածու ընտրեն։ Ապա քվեարկության արդյունքները կամփոփվեն, և  ռեյտինգային կարգով կձևավորվի ՔՊ-ի նախնական ցուցակը՝ ամենաշատ ձայն ստացածից մինչև ամենաքիչը։ Իսկ առաջին 50 թեկնածուներն արդեն մարտին ներկուսակցական հարթակում քարոզարշավ կանցկացնեն, որպեսզի պատվիրակները նորից ընտրություն կատարեն այդ 50-ի մեջ՝ որոշելով, թե ով է վարչապետի թեկնածուն և ով որ տեղը պետք է զբաղեցնի»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». ՔՊ-ականների տվայտանքներն այս կիրակի կավարտվեն