Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իշխանական պատժիչ մեքենան է նաև գործի անցել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Գաղտնիք չէ, որ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը նախընտրական ակտիվ աշխատանքների մեջ է, բոլոր համայնքներում գրասենյակներ են բացում, հանդիպումներ ունենում, թիմ հավաքում, ակտիվ քաղաքական գործունեություն են ծավալել, ինչը խիստ անհանգստացնում է իշխանություններին։
«Ուժեղ Հայաստան»-ի դեմ ագրեսիվ հակաքարոզչություն իրականացնելուց զատ, իշխանական պատժիչ մեքենան է նաև գործի անցել։ Տեղեկություններ ունենք, որ իշխանության տարբեր օղակներից փնտրում-գտնում են բոլոր այն սեփականատերերին, որոնք վարձակալությամբ գրասենյակներ, տարածքներ են տրամադրում Կարապետյանի թիմին, համագործակցում են նրանց հետ, և փորձում են ճնշումներ բանեցնելով՝ ստիպել, որ հետ կանգնեն նոր քաղաքական ուժի հետ համագործակցելուց։ Անգամ սկսել են ստուգել անշարժ գույքի, գրասենյակների տարածքների սեփականության օրինականությունը, փորձելով վախի մթնոլորտ ստեղծելով՝ մարդկանց հետ պահել ընդդիմադիր շարժմանն աջակցելուց»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում