Տեառնընդառաջի կրակը վառելիս այրվեց հոգևորականի շուրջառը, քահանան այն հանեց ու մի կողմ նետեց. Լուսանկարներ
Հասարակություն
21:38 13/02/2026
Հայաստան

Տեառնընդառաջի կրակը վառելիս այրվեց հոգևորականի շուրջառը, քահանան այն հանեց ու մի կողմ նետեց. Լուսանկարներ

Այսօր՝ փետրվարի 13-ի երեկոյան, Սուրբ Աննա առաջնորդանիստ և Կաթողիկե Եկեղեցու հոգևոր դասը իրականացրեց Ժամերգություն, բակում վառեցին կրակը, ապա թեքվելով դեպի արևելք հնչեցրեցին Տերունական աղոթքը։

Կրակ վառելու ժամանակ պատահմամբ դյուրավառ հեղուկը լցվեց հոգևորականի շուրջառի վրա և այն այրվեց։

Հիշեցնենո, որ Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառնընդառաջը։  Տոնը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է։

Այն երբեմն անվանում են նաև Տրնդեզ։

Տեառնընդառաջը սկսվում է փետրվարի 13-ի երեկոյան, որի ժամանակ կրակ է վառվում, իսկ հաջորդ օրը՝ բուն տոնի ժամանակ կատարվում է նորապսակների օրհնության կարգ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Տեառնընդառաջի կրակը վառելիս այրվեց հոգևորականի շուրջառը, քահանան այն հանեց ու մի կողմ նետեց. Լուսանկարներ