Քրեական վարույթ` մետրոյի Աջափնյակ կայարանի նախագծի գնման վերաբերյալ. «ՀԵՏՔ»
Քաղաքական
16:22 13/02/2026
Հայաստան

Քրեական վարույթ` մետրոյի Աջափնյակ կայարանի նախագծի գնման վերաբերյալ. «ՀԵՏՔ»

Մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի նախագծի պատվիրման եւ ձեռքբերման ժամանակ հնարավոր հանցագործության դեպքի առթիվ քրեական վարույթ  է նախաձեռնվել։ Քննչական կոմիտեում քննվող վարույթը նախաձեռնվել է պաշտոնական անփութության հատկանիշներով (Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին մաս)։

Ավելի վաղ «Հետքը» գրել էր, որ Երևանի քաղաքապետարանի ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի տրանսպորտի եւ մետրոյի ծրագրերի ղեկավար Տիգրան Մուշեղյանը պարզել է, որ մետրոյի նախագծման փաստաթղթերն ամբողջական չեն, իսկ նախագիծը կազմած ընկերությանը վճարվել է ավելին, քան անհրաժեշտ էր։ Հետագայում գնման պայմանագրում փոփոխություններ են կատարվել՝ աշխատանքի ծավալը փոքրացվել է, իսկ գինը՝ 1.8 միլիարդ դրամը, չի նվազեցվել։ Դրա հետևանքով Երևան համայնքը միլիոնավոր դրամների վնաս է կրել։ Պաշտոնյան դիմել էր իրավապահներին, որից հետո Դատախազության հանձնարարությամբ Քրեական ոստիկանությունը օպերատիվ գործողություններ էր սկսել քաղաքապետարանի ԾԻԳ-ում։ 

Դեռեւս 2025 թ․-ի նոյեմբերին քաղաքապետարանից գրավոր հարցմամբ փորձել էինք տեղեկություններ ստանալ Աջափնյակ կայարանի նախագծի գնման ընթացակարգի վերաբերյալ, սակայն մեր գրավոր հարցման պատասխանն այդպես էլ չէինք ստացել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Քրեական վարույթ` մետրոյի Աջափնյակ կայարանի նախագծի գնման վերաբերյալ. «ՀԵՏՔ»