Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իշխանության քայլերին արձագանքելու փոխարեն պետք է մտածել քայլեր, որոնց իշխանությունը ստիպված պիտի լինի արձագանքել. Երվանդ Վարոսյան
«Տեղի ունեցավ այն, ինչի մասին խոսում էինք շուրջ երկու շաբաթ»,-գրում է իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ արձագանքելով Կաթողիկոսի դեմ քրեական գործ հարուցելուն։
Նա նշում է.
«Հայաստանի Հանրապետության թրքահպատակ իշխանության ուղիղ հրահանգով՝ դատախազությունը ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ հարուցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ, իսկ քննչականը նրա նկատմամբ կիրառեց ԲԱՑԱԿԱՅԵԼՈՒ ԱՐԳԵԼՔ խափանման միջոց։ Սա պատմական խայտառակություն է։ Այսօր՝ 2026 թվականի փետրվարի 14-ը, հայ ազգի տիեզերական մասշտաբի խայտառակության օրն է»։
Փաստաբան Երվանդ Վարոսյանը կատարվածի մասին գրում է.
«Հայաստանի Հանրապետությունը քրեական հետապնդում է հարուցել ու խափանման միջոց կիրառել Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ։ Կանցնեն տարիներ, հայոց եկեղեցին կշարունակի իր ընթացքը։ Հայաստանի Հանրապետության ճակատից, սակայն, այս խարանը երբեք չի մաքրվի։
Մի կողմ թողեք կաթողիկոսի տնօրինության դեմ դատարան ներկայացված հայցը վարույթ ընդունելու մասին որոշման մասին իրավական, բարոյական կամ պատմական դատողությունները։ Հասկացողները շատ լավ հասկանում են այդ որոշումն ինչ է, չհասկացողները` չեն հասկանալու, իսկ իրենց չհասկացողի տեղ դնողները շարունակելու են ապրել հարմարվելով ամեն ինչին։
Այդ քայլին հակադարձելու գործուն միջոց կարող էր լինել այն, որ տարբեր կրոնական կազմակերպությունների (ինչպես նորահայտ, այնպես էլ ավանդական) դեմ որոշակիորեն նման հայցեր ներկայացվեին դատարաններ։
Դե հլը թող փորձեն այդ հայցերը վարույթ ընդունել, էլ չեմ ասում` հայցերի ապահովման միջոցներ կիրառեն։
Իշխանության քայլերին արձագանքելու փոխարեն պետք է մտածել քայլեր, որոնց իշխանությունը ստիպված պիտի լինի արձագանքել»։