Հայաստանում իշխանական կամ մերձիշխանական կեղծ քարոզչությունը հասավ մինչև վրացական բանտ. Հակոբ Բադալյան
Քաղաքական
16:15 14/02/2026
Հայաստան

Հայաստանում իշխանական կամ մերձիշխանական կեղծ քարոզչությունը հասավ մինչև վրացական բանտ. Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է.

«Վրաստանի նախագահ Սահակաշվիլին գրում է, թե ՆՎԻԴԻԱ ընկերությունը Հայաստանում միլիարդավոր ներդրումներ է անում չիպերի  արտադրության ոլորտում:

Փաստորեն, Հայաստանում իշխանական կամ մերձիշխանական կեղծ քարոզչությունը հասավ մինչեւ վրացական բանտ: Կեղծ այն պատճառով, որ ՆՎԻԴԻԱն Հայաստանում չի սկսում չիպերի արտադրություն, այլ ընդամենը այլ տեղերում արտադրված չիպերով կառուցում է տվյալների մշակման կենտրոն: Ընդ որում, միլիարդները ընդամենը այդ կենտրոնի այսպես ասած նյութական արժեքն են, այդ թվում այն չիպերի, որոնք ձեռք են բերվում բոլորովին այլ երկրում:

Վատ  չէ, որ կառուցվում է թեկուզ տվյալների կենտրոն: Վատ է, երբ մի բանը, հանրությանը ներկայացվում է լիովին կեղծ բովանդակությամբ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանում իշխանական կամ մերձիշխանական կեղծ քարոզչությունը հասավ մինչև վրացական բանտ. Հակոբ Բադալյան