«Հրապարակ». Հոգևորականների մեծ մասը ոչ միայն աննկուն է, այլև պատեհ պահին պատասխան հակահարված է հասցնում իշխանականներին
Օրվա մամուլ
08:06 14/02/2026
Հայաստան

«Հրապարակ». Հոգևորականների մեծ մասը ոչ միայն աննկուն է, այլև պատեհ պահին պատասխան հակահարված է հասցնում իշխանականներին

«Հրապարակ» թերթը գրում է.

«Չնայած իշխանությունը հոգեբանական ճնշման տակ է պահում եկեղեցու հոգևոր դասին, սակայն պարզվում է՝ հոգևորականների մեծ մասը ոչ միայն աննկուն է, այլև պատեհ պահին պատասխան հակահարված է հասցնում իշխանականներին։

ՔՊ-ական պատգամավորներից մեկը պատմեց, որ մի քանի ամիս առաջ, երբ Եկեղեցու դեմ արշավը նոր էր սկսվել, ծանոթ հոգևորականը հրաժարվել է մկրտել իր երեխային՝ ասելով, որ չի կարող դավաճանել Վեհափառին, որի հետ նաև անձնական մտերմություն է ունեցել։

Ասում են, որ քիչ չեն նման դեպքերը, երբ եկեղեցու սպասավորները մեկը մյուսի վրա են գցել իշխանականների ընտանիքների հետ կապված ծիսական արարողություններ անելը՝ դրանով ցույց տալով իրենց վերաբերմունքը Փաշինյանի արշավի և նրա թիմի նկատմամբ, որը լռում է և հանդուրժում, որ նա արշավի Եկեղեցու վրա»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Հոգևորականների մեծ մասը ոչ միայն աննկուն է, այլև պատեհ պահին պատասխան հակահարված է հասցնում իշխանականներին