Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սա հափշտակությու՞ն չէ. Փաստաբանը՝ արցախցիների կուտակած թոշակի գումարների ճակատագրի մասին
«Կուտակային կենսաթոշակային համակարգով արցախցիների կուտակած մոտ 20.000.000.000 ՀՀ դրամին հասնող միջոցներն Արցախի օրենսդրությամբ պետք է վերադարձվեն արցախցիներին։ Հայաստանն այս գումարների նկատմամբ որևէ իրավասություն ունենալ չի կարող»,-գրում է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։
Նա ընդգծում է՝ մինչդեռ Հայաստանի կառավարությունը որոշել է արցախցիների կուտակած միջոցներն իրենց տալ դիմումով, իսկ դիմում չներկայացվելու դեպքում՝ օրենքի ուժով տեղափոխել ՀՀ կենսաթոշակային կուտակային համակարգ։
«Սա հափշտակությու՞ն չէ»,-հարց է հնչեցնում նա։