Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Առողջության ապահովագրությամբ փաստորեն վատթարանում են աշխատողներ երաշխիքները. Արհմիություն
Հայաստանի պետհիմնարկների արհմիությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է
«Օրեր առաջ դիմել էինք Կառավարություն՝ ներկայացնելով սոցփաթեթի շահառու հանդիսացող աշխատողների արդարացի բողոքն Առողջության համընդհանուր ապահովագրության խտրական կարգավորումների վերաբերյալ։ Ինչպես գիտեք, սոցփաթեթի շահառուների համար ոչ միայն վճարովի դարձավ նախկինում անվճար առողջական ապահովագրությունը, բայց և առաջարկվում է ապահովագրավճարին ուղղել նաև սոցփաթեթի հանգստի գումարը, ինչով փաստորեն վատթարանում են աշխատողներ երաշխիքները։
Կառավարության պատասխանը չի հերքում, որ կա խտրականություն, պատճառաբանելով, որ սոցփաթեթը նախկինում տրված արտոնություն էր, և ակնարկում է, որ հաջորդ տարի արտոնություններ որևէ մեկի համար ընդհանարապես չի լինի»։