Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
Հասարակություն
13:36 15/02/2026
Հայաստան

Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հայտնում են առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը։

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 14-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 15-ի և 18-ի գիշերը, 19-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի և ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Լեռնային առանձին շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 15-ի ցերեկը, 16-17-ին, 18-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևմտյան` 3-6 մ/վ, առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում․ փետրվարի 14-ի ցերեկը, 17-19-ին՝ 18-22 մ/վ, 15-16-ին՝ 13-16 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 14-ի ցերեկը, 15-18-ը ողջ հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա ևս 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում`

Փետրվարի 14-ի ցերեկը, 19-ին սպասվում է անձրև։ Փետրվարի 15-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը